Рубрика: Без рубрики

Մենք երևակայական ենք…

Картинки по запросу երևակայության մասին աֆորիզմներԱնծայրածիր տիեզերք…Անծայրածիր տիեզերք, որի մի մասը մենք ենք կազմում: Երբևէ եղել է ձեզ մոտ, երբ երազել եք տիեզերքի մասին ու մտածել, որ…Ինձ մոտ եղել է, եղել է, որ երազեմ տիեզերքի մասին և մտածեմ, որ տիեզերքն այնքան մեծ է, որ ամեն ինչ իր մեջ կտեղավորվի: Երբեմն երևակայում եմ՝ հնարավո՞ր է տիեզերքն երևակայական է: Թեև մենք բոլորս ենք երևակայական՝ մենք, մեր առօրյան, մեր դժբախտությունները և երջանկությունները…Ամեն-ամեն ինչ…Բայց այդպես լավ է գիտեք: Յուրաքանչյուր դժբախտություն այդ դեպքում իրական չէ, այն երևակայական է: Այսօր մեր դասարանի ԳՈՀԱՐԸ մի հետաքրքիր բան ասաց՝ <<Եթե մենք բոլորս երևակայենք, որ զվարճանալու ենք և ուրախանալու, այդպես էլ կլինի>>: Ես երկար մտածեցի և հասկացա, որ մեր երազները մենք նույնպես երևակայում ենք, ճիշտ է, բայց մեր երազներն էլ անկախ նրանից լինում են և՛ լավը, և՛ վատը: Անկախ ամեն ինչից մենք ԵՐևԱԿԱՅԱԿԱՆ էակներ ենք: Ընթերցելով այս աֆորիզմը այն՝ դարձավ իմ ամենասիրելի աֆորիզմը՝ ՔԱՆԻ ՈՐ ԵՐևԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԱՇԽԱՐՀԸ, ՆԱ ԷԼ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ Է ԱՅՆ/ԲՈԴԼԵՐ…

Հեղինակ՝ Սվետլանա Մելքումյան

Оставьте комментарий