Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Իմ մասին. շարադրություն.

լալաԲարև, ես Լալան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Իմ մայրիկն էլ է նույն դպրոցում: Ես դասերից հետո գնում եմ նրա մոտ` կավով աշխատելու: Արդեն շատ փոքր ժամանակվանից կարողանում եմ կուժ, բաժակ սարքել: Ու էլի շատ բաներ եմ կարողանում անել`կարողանում եմ նկարել կտորի վրա, որը կոչվում է բատիկա https://www.youtube.com/watch?v=CAmhg4-bIZg , կարողանում եմ նկարել ապակու վրա, հետո թրծում եմ ու հետո ինչքան լվանում ես չի ջնջվում, ես մի քիչ  կարողանում եմ հեծանիվ քշել    ու ծնունդիս հեծանիվ եմ նվեր ստացել, որ ավելի լավ քշեմ: Մենք տանը ձկնիկներ ենք պահում, բայց ես կուզեի, որ կատու պահեինք ու անունը կդնեի Նալա: Ես սիրում եմ նկարել ու փազլներ հավաքել, բայց փոքր եղբայրս տանը ինձ միշտ խանգարում է, ու ես սպասում եմ, որ նա քնի, նոր իմ ուզած բաներն անեմ:

Հեղինակ՝ Լալա Հովհաննիսյան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Գարնան Առավոտ…

%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%b8%d5%bfԵրբ բացվում է գարնան առավոտը, բարի լույսի զանգերն են զարկում, լույս է բացվում մեր աշխարհին, Հովտում առուն խոխոջում է գլգլում, քամին շնշնկում է շարժում է ծառերի ճյուղերը կռունկը երամով գալիս է,, կաքավը քարին երգում է, հարս ու աղջիկ հանդերն են գնում ծաղիկ հավաքելու: Ծաղիկների բուրմունքն անմահական սլսլում է  անո~ւշ, անո~ւշ:

Հեղինակ՝ Մանե Տոնոյան, 3-րդ դասարան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Գարնան սպասումով

11219653_10205337459175571_6847358027923453698_n
Ահա վերջանում է ձմեռը: Բոլորս անհամբեր սպասում ենք գարնան գալստին: Բայց կարծես թե գարունն ուշանում է: Չնայած դեռ ձյունը չի հալվել, դռսում մռայլ է ու ամպամած, բայց գարնան շունչը արդեն զգացվում է:Շուտով ձյան տակից դուրս կգան ձնծաղիկները ու կավետեն գարնան գալուստը: Գարունը նորի կյանքի, նոր զարթոնքի սկիզբ է: Գարնան գալստով արթնանում է բնությունը, ծաղիկները ծաղկում են, թռչունները`ծլվլում: Մենք բոլորս էլ սպասում ենք գարնան գալստին, քանի որ իրական հրաշքները գարնանն են կատարվում: Հուսամ, որ այս գարանանը կիրականանան բոլորի երազանքները:

Հեղիանկ` Ռուզան Մինասյան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Ես տոնածառ եմ․․․

Բարև ձեզ: Ես Տոնածառ համար երկու հարյուրն եմ: Ես շատ եմ սիրում զարդարվել, բայց երբ ես զարդարվում եմ, ինձ միայն մի պահ են նայում, հետո էլ ինձ ուշադրություն չեն դարձնում: Ախր հասկանու՞մ եք, ես ամբողջ տարին մթության մեջ եմ ապրել, իսկ հիմա, զարդարվում եմ, գեղեցկանում եմ,  մեկ է,  ոչ մեկ չի նայում ինձ: Այդ Ձմեռ պապիկը բերում է նվերները, դնում իմ կողքին, ու երեխաները գալիս են ինձ մոտ: Ես ուրախանում եմ, մտածելով, որ ինձ մոտ են գալիս, բայց գալիս են իրենց նվերներով ուրախանում ու գնում: Իսկ ե՞ս, բա ե՞ս: Հյուրերեը գալիս են, ինձ չեն նայում, այլ միայն գնում են սեղանի մոտ, սկսում են կենաց ասել ու խմել: Մեկը չի նայում ու հիանում ինձանով: Բայց մի օր մի բարի մարդ եկավ ու իր երեխային ասաց.

-Աղջիկս, գնա նկարվի այս գեղեցիկ տոնածառի հետ:

Այդ ժամանակ ես շատ ուրախացա ու այնպես գրկեցի այդ երեխային, որ հուզվեցի: Այդ երեխայի հետ նկարվելուց հետո բոլորը եկան և նկարեցին ինձ, նկարվեցին իմ հետ, ու ես շատ ուրախացա, բայց արդեն անցել է տաս տարի, ինչ ինձ սիրում և հարգում են այս ընտանիքում: Ինձ գնեցին նոր խաղալիքներ, դե այսինքն ինձ գնեցին ըկերներ: Իմ ամենամտերիմ ըկերը դա խաղալիք Ձմեռ պապիկն է, մենք ամեն Նոր տարուն միասին ենք կանգնում: Իմ մյուս լավ ընկերներն են հրեշտակները, աստղը, ձնեմարդուկը,  քաղցր փոքրիկ տնակը և էլֆերը: Ես հասկացա, որ այս կյանքում, եթե մի երազանք ունես, դա անպայման կկատարվի, եթե շատ ուզես: Ու ես իմ բոլոր ըկերներին դա խորհուրդ եմ տալիս:

Հեղինակ՝ Բոյախչյան Մանե, 6-րդ դասարան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Ընկերությունը ամենակարևոր բանն է աշխարհում

Բոլոր շարադրություններս հրաշքի մասին են, բայց ոչ մի ագամ չեմ ասել, որ հրաշքը նաև իմ ըկերներն են: Ես իմ ըկերներին անվանում եմ հրաշք, որովհետև ամեն մեկը ինչ-որ մի շնորհք ունի: Ես սիրում եմ նրանց:

Գիտե՞ք, ես չեմ հավատում, որ մարդ կարող է ունենալ ընդամնեը մի ընկեր: Ուղղակի ես հավատում եմ, որ իմ ըկերները ունեն ըկերներ, որոնց մի փոքր ավելի շատ են սիրում: Առանց քո ըկերուհու դու քեզ մենակ ես զգում:  Եթե Անահիտը չի գալի ես, ինձ մենակ եմ զգում, բայց հետո հիշում  եմ, էլի ունեմ ըկերներ: Ես էլի ինձ լավ եմ զգում իրենց հետ:  Իմ ըկերները աշխարհում ամենալավն են: Ես նրանց շատ եմ սիրում: Իմ ըկերենրը ինձ միշտ օգնում են կամ լավ խորհուրդներ են տալիս: Մենք միշտ իրար հետ խնջույքներ ենք կազմակերպում, կինո ենք նկարահանում: Միմյանց հետ նկարում ենք, խոսում ենք և իհարկե, ինչպես բոլոր ըկերները, իրար գաղտնիքներ ենք պատմում: Այսքանը իմ ըկերների մասին: Հույս ունեմ, երբ իրենք կարդան, իրենք կասեն, թե ինչ են մտածում՝ ճի՞շտ եմ գրել, թէ՝ ոչ, բայց իրենց միայն մի բան կասեմ՝ ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ:

Հեղինակ՝ Բոյախչյան Մանե, 6-րդ դասարան

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Գիտեք, որ գարուն է արդեն…

e38e38ae198ed177ac455053df4c6727

Վերջերս ես հասկացա, որ գարուն է եկել, որովհետև արևը սկսել էր մեզ տաքացնել, և արդեն եղանակը դրսում հաճելի էր, ես ցանկանում էի դրսում զբոսնել, և Երևանը դարձել է պայծառ: Այս տարի այնքան ձյուն եկավ և այնքան ցուրտ էր, որ ես կցանանայի երկու տարի ձմեռ չլիներ: Ես այնքան էի ուրախացել, երբ մարտի մեկ էր, բայց դրա հետ մեկտեղ նեղվել էի, որովհետև ձմեռը դեռ չէր գնացել, ձյունը դեռ գալիս էր, ես շատ-շատ էի ցանկանում, որ արև դուս գար և հավատում էի, որ դուրս կգար, և իմ հավատքը ինձ հուսախաբ չարեց մի քանի օրից արդեն արևը այնքան պայծառ էր, որ եղանակը կտրուկ տաքացավ, և ձյունը հալվեց գնաց…Ես հավատում եմ, որ եղանակը այդպես կշարունակվի և մենք երկար ժամանակ ձյանը չենք տեսնի և մի կուշտ կուրախանաք արևի ջերմության տակ:

Հեղինակ` Գոհար Արղության

Рубрика: Без рубрики

Գարնան արևն ուրիշ է…

Картинки по запросу գարնան արևն ուրիշ է:

Գարնան արևն ուրիշ է…

Ամեն եղանակ ունի իր գեղեցիկ, շողշողան արևը: Ձմռանը արևը նեղացած է, որովհետև գրեթե չի երևում: Աշնանը արդեն որոշում է, որ պետք է նեղանա, իսկ ամռանը լիարժեք փայլում է: Այ՛, գարնան արևը բոլորից տարբերվում է: Նա մեզ ջերմացնում է իր շողերով: Դեղին գույնի արևը գարնանը այնպես է անում և ստիպում, որ բոլոր ծառերը, ծաղիկները կանաչում են, թիթեռնիկները թռվռում են, իսկ մարդիկ վայելում են արևը: Գարնանը մարդիկ անհամբեր սպասում են, քանի որ գարունը իր հետ բերելու է արև: Ձմեռվա ցրտից հետո արևը հաստատ ոչ ոքի չէր խանգարի: Գարնան արևը իր հետ բերում է նաև ժպիտներ: Պատկերացրեք, որ ես արդեն հոգնել եմ ձմռան ձյունից և քամուց: Արդեն կարոտել եմ մեր գարնան ջերմ և շողշողան արևը: Կարծում եմ, որ գարնան արևը միշտ էլ կմնա մեզ համար ուրիշ և միշտ տարբերվող:

Հեղինակ` Սվետլանա Մելքումյան