Рубрика: Այլ ստեղծագործական մտքեր

Գարուն…

Картинки по запросу գարունԱնցավ ցուրտ ձմեռը, երբ երեխաները տաք հագնվում և խաղում էին ձյան մեջ, երբ ամենուրեք ձյուն էր և սահնակներ, երբ մարդիկ մրսում էին և տանը վառարաններով տաքանում, և ահա մի օր երբ քնած էի,առավոտյան արթնացա և օրացույցի վրա տեսնելով, որ այսօր մարտի մեկն է ( Գարնան առաջին օրը), վազեցի, վարգույրը բացեցի, որպեսզի տեսնեմ այդ հրաշքը, և ահա գեղեցիկ արևն էր ժպտում ինձ և ասում ԲԱՐև և ես իմ պայծառ ժպիտով և կարմիր թշիկներով վազեցի, լվացվեցի, հագնվեցի, նախաճաշեցի և դուրս վազեցի բակ, այդ ժամանկ մենք Իջևանում էինք, և Իջևանում ամեն օր երեխաները դուրս են գալիս բակ և խաղում և ես գնդակս ձեռքս վազեցի դեպի բակ, երեխաները շատ էին և ձմռանը մենք միշտ սահնակով էինք դուրս գալիս, որպեսզի, ինչպես ասում են իջևանցիները դքի վրայով քշեինք և մի լավ զվարճանայինք, բայց այս անգամ արդեն գնդակով, պարանով, կավիճով , որպեսզի կլաս խաղանք, օղակներով էինք խաղում։ Շատ խաղալուց հետո ես վերջապես վերադարձա տուն և հասկացա, որ գարունը փոխում է իմ կյանքն ու մթնոլորտը, հաջորդ օրը արդեն մենք բակի երեխաներով, մեր այգիում թիթեռներ էինք բռնում, զատիկեր և մեր ամբողջ բակը լի էր քսան քանի երեխաներով և մենք մեր այգիով ցրվեցին, որպեսզի բռնենք իմ շատ սիրելի կրիային Վիտուսին, և ահա Մերին գտավ նրան, մենք մի քանի րոպե նրան սիրեցինք, խնամեցինք և հասկացանք, որ ավելի լավ է նա այգիում վայելի այս գարնան հրաշալի բնությունը և մենք պայմանավորվեցինք մի շատ հետաքրքիր ճամբար կազմակերպել, այսինքն խնջույք, և մինչև գիշեր մերք մեր խնջույքն էինք վայելում, իսկ հաջորդ օրը մենք գնացինք անտառ, ինչպես իջևանցիներն են ասում ՔՅՈԼ , որը շատ մոտ է մեր թաղամասին, մի քանի քայլ ընդամենը, և ձնծաղիկները մեզ ժմտում էին, աղջիկները ծաղիկներ էին քաղում, իսկ տղաները, ուտեստներն էին շալակած տանում և մենք մի շատ հետաքրքիր պիկնիկ կազմակերպեցինք, մի քիչ քայլելուց հետո մենք գնացինք տներով, և ահա մոտեցավ իմ ծնդդյան օրը և ես հրավիրեցի իմ բոլոր ընկերներին և ընկերուհիներին և մի լավ քեֆ արեցինք, կերանք, խմեցին և պարեցինք, իմ ծննդյան օրը լի էր նաև տարբեր խաղերով և այսպես լավ և ուրախ է անցնում իմ գարունը:

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան, 6-րդ դասարան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Աստղային անձրև…

Картинки по запросу աստղային անձրևԼինում է չի լինում մի տղա է լինում: Նա միշտ ուներ մի երազանք տեսնել ընկնող աստղեր: Նա ուներ մի ընկեր նա նույնպես ուզում եր տեսնել ընկնող աստղեր: Աշխատասեր ընկերը ճանապարհորդում է , և հենց ուզում է տուն վերադառնալ տեսնում է մի ընկնող աստղ և երազանք է պահում, որ իր ընկերն էլ տեսնի դա , բայց այդ ալարկոտ տղան այդպես էլ չի տեսնում իր երազանքը:

Հեղինակ՝ Նանե Վարդումյան, 6-րդ դասարան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր…

Ամեն մարդ իր ձևով է կյանքը գնահատում:Ես գնահատում եմ այն, որ մարդ բարի է, հոգատար և դավաճան չի:Դա կյանքում ինձ համար ամենակարևոր բաներն են, քանի որ դու կարող ես լինել խելացի զարգացած դա նույնպես ընդհունվում է, բայց եթե դրա հետ համարտեղ դու բարի, հոգատար և հավատարիմ չես ապա այդպես ես չեմ գնահատում:Ես ինքս փորձում եմ այդ կետերը լրացնել:Ես գոհ եմ լինում երբ ամեն ինչ կարգին է օրինակ՝ երբ դասերս արված են, երբ իմ մոտ ամեն ինչ նորմալ է:Ինձ պակասում է այն, որ ես շուտ խուճապի չմատնվեմ, քանի որ ես միշտ շատ շուտ սկսում եմ խուճապի մատնվել:Ես չեմ սիրում երբ ամեն ինչ կիսատ է, դրված է հետոյի վրա և կասկածանքներով լի է օրինակ՝ երբ մենք ինչ-որ գործ ենք անում ես չեմ սիրում, որ անընդհատ կասկածների մեջ ենք կամ մտածում ենք, որ ինչ-որ գործ հետո պիտի անենք:Նաև ես չեմ գնահատում երբ մարդիկ գիտեն, որ իրենք ինչ-որ բան չեն արել, բայց փորձում են խափելով դուրս գալ այդ ստի միջից:

Հեղինակ՝ Անի Արղության, 6-րդ դասարան

Рубрика: Без рубрики, Այլ ստեղծագործական մտքեր

Մարդկանց և իմ աշխարհը…

Картинки по запросу ներքին աշխարհՄրադկանց և իմ աշխարհ

Ամեն մարդ ունի իր ներքին աշխարհը, որտեղ ապրում են իր սիրելի գործունեությունները և մտքերը:Ամեն մեկը իր ձևով է տիրում իր աշխարհ օրինակ՝՝ բարությամբ, վատությամբ և գժությամբ:Ամեն մեկը իր աշխարհում պահում է իր սիրելի հիշողությունները և ստեղծում նորը: Իմ աշխարհ լի է հետաքրքրությամբ, ուրախությամբ և գժությամբ: Երբ ես կտրվում եմ դասերից սկսում եմ հետազոտել ինչ որ մի բան կամ սկսում եմ գժություն անել: Ես սիրում եմ իմ աշխարհ: Ճիշտ է այն միքիչ գժոտ է, բայց միևնույն է սիրում եմ:Ես սիրում եմ իմ աշխարհ, որովհետև դրան դու ես տիրում և դա մեր աշխարհի նման չի կործանվում այլ մնում է այն ձևով ինչպես դու ես ստեղծել:

Հեղինակ՝ Յանա Նահապետյան, 6-րդ դասարան…