Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Սովորականը միշտ էլ անսովոր է…

jachfca2.jpeg

Սովորականը միշտ էլ անսովոր է… Ապրելով սովորական կյանքով, լինելով սվորական, երազել սովորական, քնել սովորական, ուտել սովորական, մի խոսքով լինել լիովին սովորական, բայց հետո երբ կողքից ինքդ քեզ նայես կհասկանաս, որ այդ ամենը անսովոր է, անսովոոր է, որ դու սովորական ես, որովհետև այդ ինչպես է, որոշվել, այդ ինչպես է եղել, որ դու սովորական ես երազում, քնում, ուտում և հետո այդ ինչպես է որոշվում սովորական է թե անսովոր։ Երևի մեզ համար անսովոր է, որ փիղը ուենար փոքրիկ քիթ, իսկ երկար կնճիթը դա սովրական է, բայց միթե դա սովորական է, եթե խորանանք, ոչ դա ընդհանրապես սովորական չէ, շատ անսովոր է, և եթե նայենք այս աշխարհում ամեն սովորական բան անսովոր է և ընդհանրապես այս աշխարհն է անսովոր, իսկ ինչու մեր մոլորակում կա օդ, իսկ մյուսում ոչ, մյուսում չկա օդ մեր մոլորակում կա, մի թե սա սովորական չէ, այո պետք է, որ սովորական լինի, բայց ինձ համար դա էլ է անսովոր և ընդհանրապես ինձ համար անգամ ես եմ անսովոր և ամեն բան ինչ ինձ շարջապատում է։ Եվ այո ես չեմ նեղվում, ավելին ասեմ ուրախ եմ, որ ամեն բան սովորական է, բայց և այնպես անսովոր։

Հեղինակ՝ Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Ձնծաղիկի պես…

f8671ed60555dd985882d594b3f1d3bc

Այնպես կցանյանայի լինել ձնծաղիկի պես, նրա պես քաջ, անվախ, գեղեցիկ, բուրավետ և գարնան խորհրդանիշ։ Ինչպե՜ս է նա կարողանում գարնան այդ առաջին ամսին դեռ ձյունոտ հողում, քամոտ օրերում, երբ արևը դեռ նոր է որոշում դուրս գալ, նա արդեն դուրս եկած դիմանում է, և հպարտ է, որ նա հիշեցնում է իր ընկերներին, որ, դե, գարո՜ւն է, զարթնե՛ք, ի՞նչ եք քնել, ի՞նչ եք նվնվում, վե՛ր կացեք, տեսե՛ք՝ աշխարհը մեզ է սպասում, նոր էջ է բացվում, ամեն բան նորից է սկսվում։ Իսկ մյուսները նվնվում են, մյուս ամսից, նոր-նոր, քնկոտներն, ալարկոտներն ու վախկոտները դուրս են հանում գլխիկները, մինչ դեռ ձնծաղիկն արդեն ապրել է իր կյանքը։ Այնպես կուզեի ձնծաղիկի պես համառ լինել, որ որոշեի և միանգամից անեի, ինչպես նա է անում. որոշում է, որ պետք է այդ ցրտին դուրս գա, որ մարդիկ ուրախանան և հիշեն, որ գարուն է արդեն, հանուն գարնան զոհաբերեի…

Հեղինակ՝ Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Հիմար, մենք մահացել ենք…

j73p0AwGY8A-848.jpg

Սպասեցի, կանչեցի, չգտա,

Հարցնում եմ ինձ ինչու չգտա,

Իսկ դու գալիս ես ու ինձ ասում,

Հիմար, մենք մահացել ենք։

 

Էլ չկամ, էլ չկաս,

Կյանքը դատարկ է, սերը փուչ,

Չեմ զգում էլ զգացմունք,

Հիմար ախր դու մահացել ես։

 

Ինչպես, ոնց, ախր…

Երազումս անգամ չկաս,

Խոստացար թե կգաս, սուտ, դու չկաս,

Ատում եմ սուտը, ատում եմ քեզ, խոստացար, բայց չկաս,

Իսկ հետո եկար և ասացիր,

Հիմար, մենք մահացել ենք։

 

Եթե ոչ հիմար ապա ինչ,

Հավատացի քեզ, մտածելով թե ճիշտ ես,

Երազեցի քեզ, մտածեցի թե ճիշտ ես,

Հերիք է քեզ տանջես, մեկե, հիմար, մենք մահացել ենք…

 

Հեղինակ՝ Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Դու, իհարկե, էլ նրանից ո՛չ մի բանով չես տարբերվի

what-makes-us-different-1250x560

Ուրիշներից չտարբերվելը հեշտ է, բայց փորձեք լինել տարբեր, ունենալ ձերը, ձեր կարծիքը։ Այ դա արեն դժվար է, երբ մարդ ցանկանում է, իր սեփական կարծիքն ասել, լինել տարբեր, մյուսների հետ համաձայն չլինել, կարող են իր բոլոր ըկրները նրանից ձեռք քաշել, միայն այն բանի համար, որ իրենց հետ համաձայն չէ, և իրենցից տարբերվում է։ Չնայած ես վստահ եմ, որ այդ ընկերներից բոլորն ունեն տաարբեր կարծիքներ, ուղղակի այդ պահին, լավ ընկեր ձևանալու համար և ուրիշներից չտարբերվելու համար այդպես են ասում, ինչը սխալ է։ Ամեն մակին հասնում է մտածելու, ընտրելու և առաջարկելու անվերջ տեսակներ, դու դրա իրավունքն ուես, անգամ պարտավոր ես պահել քո ես-ը և լինել տարբերվող, թեկուզ ուրիշների համար տարօրինակ, բայց քեզ համար ճիշտ և հասկանալի։ Փորձեք լինել տարբերվող, դրա մեջ ոչինչ կա, եթե իհարկե ունես լավ շրջապատ և լավ ընկերներ։

Հեղինակ՝ Գոհար Արղության

Рубрика: Մարիամ Հովհաննիսյան

Բնություն և գույներ․․․

Բնություն․․․ Այն շատ անբացատրելի է։ Ես շատ եմ սիրում բնությունը իր բոլոր երևույթներով։ Այն կարող է լինել կայծակ, մրրիկ, սովորական արև կամ անձրև։ Ամեն երևույթ մի գույն է և այն կարող ես տեսնել նաև այն ժամանակ, երբ այդ երևույթը տեղի է ունենում։ Օրինակ՝ արևային եղանակի ժամանակ, կարող ենք տեսնել սովորական վառ գույներ՝ դեղին, կանաչ, կապույտ և այլն։ Բայց բացի այդ գույներից, բնության երևույթներ նաև կապ ունեն մարդկային տրամադրության և բնավորության հետ։ Ես երբ ուենում եմ սովորական տրամադրություն, ես տեսնում եմ միջին մգության գույներ՝ մոխրագույն, շագանակագույն։ Երբ ունենում եմ վատ տրամադրություն իմ աչքի տեսած գույները լինում են մուգ՝ սև, մուգ կապույտ, մուգ կանաչ և այլն։ Իսկ երբ ունենում եմ բարձր տրամադրություն, ես տեսնում եմ բոլոր վառ գույները՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր և այլն։ Իսկ երջանկության գույները դրանք, անհասկանալի և անբացատրելի են։ Երջանիկ պահերին տարբեր-տարբեր գույներ եմ տեսնում, որոնք ամեն պահի փոփոխվում են դեպի ավելի վառ և գեղեցիկ։ Վատ տրամադրության ժամանակ, սովորաբար տեսնում ենք մուգ և մռայլ գույներ։ Երջանկությունը նման է մայրամուտին, որովհետև մայրամուտին շատ-շատ գեղեցիկ գույներ են լինում երկնքում և կարող ես դրանց երկար նայել։
Հեղինակ՝ Մարիամ Հովհաննիսյան
Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Բնության մեջ ես

dsc_6182

Ո՞վ եմ ես բնության մեջ… Ես բնության ինչի՞ն եմ պետք, ի՞նչ եմ տալիս, ի՞նչ ունեմ անելու ու ի՞նչ ունեմ ասելու: Միգուցե ես պետք չեմ բնությանը, ի՞նչ եմ անում նրա համար. ապրում, շնչում, հաճույքներ վայելում, իսկ հետո նորից նույնը, և ոչ մի փոփոխություն: Չե՞ք կարծում՝ բնությանը պետք է նոր, նոր աշխարհ, նոր գույներ, նոր ալիքներ: Բնությունը հոգնել է մեզնից, մենք անփոփոխ ենք. բոլորս ապրում ենք նույն կյանքով, մեկը՝ հարուստ, մեկը՝ աղքատ, մեկը՝ ուրախ, մեկը՝ տխուր, մեկը՝ անհույս, մեկը՝ հույսով, մեկը՝ սիրելու համար, մյուսը՝ սիրվելու … Բայց բոլորիս առաքելությունը նույնն է, բոլորս ապրում ենք լինելու համար, ապրելու, շնչելու և ժամանակ անցկացնելու համար: Բնությունը նորություն է ուզում, նա մեզ մատուցում է հազարավոր անակնկալներ, հազարավոր գույներ, շարժում, կյանք, սեր, պատկեր… իսկ մենք… ես չեմ տեսնում մեր ստեղծածը… Եկե՛ք բնությանը նվիրենք մեր նոր գույնը և նոր միտքը…

Հեղինակ` Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Բանաստեղծություններ, Գոհար Արղության

Ուրիշինն ես դու…

Ես շատ լավ գիտեմ, որ սիրում ես ինձ,

Բայց և այնպես մոռացել ես ինձ,

Ուրիշինն ես դու, ես էլ չեմ զգում քեզ,

Ես սիրում եմ քեզ,

Թեկուզ, որ փոխել ես քեզ:

 

Հասկանում եմ, որ իմ համար է դա,

Բայց և կարոտից կուզեմ գոռալ այնպես,

Սիրուց գժվել խելառ եմ դարձել,

Քեզ պես հարազատ հարազ չեմ գտել էլ ես:

 

Հասկացրել ես ինձ, որ սիրում ես ինձ,

Թուկուզ առանց այդ հասկացրել եմ ինձ:

 

Հեղինակ` Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Բանաստեղծություններ, Գոհար Արղության

Հոգիս ծովի պես …

04-25.jpg

Հոգիս ծովի պես խենթացել է, տես,

Ալիքը խփել, ինձ խենթ է սարքել,

Կաթիլ առ կաթիլ, ես հիշում եմ քեզ,

Իսկ ալիքը տես, շարունակում է դեռ,

Չեմ հասցնի էլ քեզ ծովով հասնել:

 

Հոգիս խենթացել, ցնորվել է, տես,

Ինձ գժի պես խառնել է այնտեղ,

Այնտեղ հեռվում ծովը լռել է,

Իսկ ալիքը դեռ շոշափում է ինձ:

 

Հանգիստս կորցրել,

Ես ծովին եմ գտել,

Բայց քեզ և այնպես,

Չեմ կարող գտնել,

Հոգիս ծովի պես կորցրել եմ ես…

 

Հեղինակ` Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Մարդկային թուլությու՞ն…

motivacion

Մարդկային թուլությունը, այն ինչը մեզ խանգարում է ապրել և շատ անգամներ բաց թողնել հնարավորությունը, չբռնել և թողնել օդում, որը մեկ ուիշն է որսում և երջանկունում քո երջանկությամբ, բայց և վատը նկատելով շփոթմունքից վերցնում ենք և վերջում հասկանում, որ ուշացել ենք և բաց թողել այն ինչը մերն էր, այն ինչը տրվել էր: Ոչինչ չի տրվում հենց այնպես, այնպես չէ, ուրեմն դա նշանակում է ես դա չէի վաստակել, ուիշի միջոցովը իմը չէ, այլ նրանն է, և վաղ թե ուշ նրան էր հասնելու: Համարելով քեզ խելացի փիլիսոփա, կամ հանրահայտ գիտնական դա չի նշանակվի, լինել կայացած և լիակտար, բոլորս էլ ունենք մարդկային թուլություն, որը չի թողնում լինել լիկատար, անգամ ամենախելացի և իմաստուն մարդուն: Բոլորս էլ մեկ-մեկ մեզ կորցնում ենք և անգործանում, մտածում ենք, որ երևի թե ինքն իրեն կլինի, երևի թե կստանամ դա, բայց դրա համար պետք է աշխատել և քայլեր ձեռնարկել, որպեսզի բաց չթողնել այն հնարավորությունը, որ մեզ տրվել է: Հնարավորությունը, ժամանակը և մենք տրվում ենք հենց այնպես, բայց իրագործելը և իրագործվելը պետք է մենք անենք, մենք մշակենք և առնվազն չթողնենք մարդկային թուլությանը մեզ շեղի և խանգառի:

Հեղինակ` Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Կաթիլ առ կաթիլ …

img.jpg

Մենք բոորս սիրում ենք միանգամից, հասնել ամեն բանի, չաշխատել, չտանջվել առանց ոչնչի ստանալ այն ինչ ուզում ենք և դա մեծամասնության երազանքն է: Առնաց քայլ անելու, առանց կաթիլների, ուղակի ստանալ այն: Չենք էլ մտածում, որ մեզ ենք վնասում, որովհետև ոչինչ հենց այնպես չի լինում և մենք երկար ժամանակ սպասում, սպասում ենք և ոչինչ էլ չի լինում: Եթե ցանկանում ես մի բան, ապա պետք է աշխատել դրա վրա կաթիլ առ կաթիլ, իրագործել և ստեղծել: Փոքր քայլերով առաջ գնալ և վերջում դու կստանաս այն ինչը քեզ պետք է և քեզ այլևս չի հետաքրքրի, թե որքան ժամանակում ես հասել դրան, կարևորը հասել ես և ամենակարևորը, որ  քո ուժերով և քո կամքով ես հասել դրան:

Հեղինակ` Գոհար Արղության