Рубрика: Без рубрики

Կրակ կա սրտիս մեջ…

Похожее изображениеԿրակ կա սրտիս մեջ…

Երբ քո սրտում կրակ կա դու ոգևորված ես: Քո սրտում այրվում է ոգևորությունը: Ոգևորվում են շատ բաներից: Կան մարդիկ ովքեր ոգևորվում են նվեր ստանալուց, ինչ-որ տեղ այցելելուց, իսկ ես ոգևորվում եմ, երբ իմ ձեռքով ինչ-որ գեղեցիկ բան եմ կարողանում պատրաստել, քանի որ դա շատ հաճելի է: Նաև ես հասկանում եմ, երբ կրակ կա սրտի մեջ ասինքն մենք այդ պահին շատ պայծառ ենք և չափից շատ եռանդ կա մեր մեջ: Մենք այդ պահին ուզում ենք ամեն ինչին մասնակցել, ամեն ինչ հասցենլ, ուրախանալ: Դա նրանից է, երբ քո սրտում կրակ կա դու շատ եռանդուն ես, և ուզում ես մարդկանց հետ կիսվել, հայտարարել ամբողջ աշխարհին, որ ուրախ ես, որ քո սրտի մեջ կրակ կա:

Հեղինակ՝ Սվետլանա Մելքումյան

Рубрика: Без рубрики

Նայում եմ թափանցիկ հեռուն…

Похожее изображениеԵրբևէ եղել է, երբ նայել ես հեռուն, և հիշել ես քո անցյալը: Պատկերացրել ես, թե ինչ է թաքնված հեռվում, ապագայում: Ինձ հետ շատ են եղել այդպիսի դեպքեր, երբ նայել եմ հեռու, դատարկ ճանապարհին և ինքս ինձ հարցրել, թե արդյոք այսքան ճանպարհը ես ինքս եմ հաղթահարել և անցել այն: Նայելով հեռվում սիրում են մարդիկ մտածել ապագայի մասին, իսկ ես: Ես չեմ սիրում: Սիրում եմ ապրել ներկայով ինչպես ասում են՝ ՕՐԸ ԿԳԱ ԲԱՐԻՆ ԷԼ ՀԵՏԸ: Այդ դատարկ, հեռու ճանապարհին նայում ես և մտածում ինչ է լինելու այս ճանապարհն անցնելու ընթացքում: Թափանցում է հեռուն կամաց-կամաց մոտենում, և ապագան դառնում է ներկա:

Հեղինակ՝ Սվետլանա Մելքումյան

 

Рубрика: Без рубрики

Դուրս եկեք փողոց…

Մանուկներ, երեխաներ, մեծահասակներ դուրս եկեք փողոց, տեսեք ինչ գարուն է, արևն է շողշողում: Հերի՛ք է, համացանցն արդեն գրավել է բոլորիս: Բոլորը տանն են կամ հեռուստացույց են դիտում, կամ էլ համցանցն են քչփորում: Դուրս եկեք փողոց, տեսեք ինչ գարուն է, ինչ է կատարվում Ձեր շուրջը: Վայելեք դրսի մաքուր օդը, զբոսնեք այգիներով: Գարնան այս հիանալի պահը մի տարվա մեջ մի անգամ է լինում, և ամեն անգամ տարբեր ձևերով: Դուրս եկեք փողոց, վայելեք գարունը: Այն Ձեզ պարգևում է հիանալի տրամադրություն, ժպիտ, ուրախություն: Համացանցը հա էլ կլինի, իսկ գարունը լինում է մի ակնթարթ: Դուրս եկեք փողոց, տեսեք ինչ գարուն է, ինչ արև է շողշողում և ինչ ծաղիկներ են բուրավետ օրօրվում:

Հեղինակ՝ Սվետլանա Մելքումյան