Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Ով է իմ ուսուցիչը…

Ով է իմ ուսուցիչը…Արդյոք ով է նա, ով է ինձ ճիշտ ուղու վրա դնում, ով է ինձ սովորեցնում ապրել, ով է ինձ մղում ամենալավին և ով է ինձ սխալ օրինակի վրա ցույց տալիս ճիշտը: Իմ ուսուցիչը իմ մայրիկն է, նա ինձ միշտ սովորեցնում է լինել ազատ, բայց և զգոն, նա ինձ սովորեցնում է իմ սխալների վրա ճիշտը, և երբեք ինձ չի թողնի սխալ ուղու վրա: Լինում են դեպքեր, որ անգամ պետք չի լինում նրա հետ խոսել, նա ինձ իր լռությամբ է սովորեցնում իմաստուն խոսքեր, որոնք շատ ժամանակ հնարավոր չի լինում արտահայտել բառերով: Մայրիկս ինձ միշտ հասկացնում է, որ կյանքի իմաստը հենց կյանքն է, որ պետք է կյանքը սիրել և միշտ շնորհակալ լինել, նա սովորեցնում է, որ աշխարհում ամենալավ բանը վատն է, որ աշխարհում ոչինչ անթերի և թերի չի լինում, ամեն բան լինում է կամ լավ, կամ վատ, չի լինում շատ լավ, կամ շատ վատ: Լինում է ժամանակ, որ վիճում ենք, բայց մեկ է, անգամ այդ վեճը ինձ ուսուցում է դաս: Շնորհակալ եմ քեզ, Մամ ջան…

Հեղինակ` Գոհար Արղության

Оставьте комментарий