Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Ծառ ես սիրում եմ քեզ…

fb

Ինչու մենք հաճախ կամ ընդհանրապես չենք մտածում՝ ով է ծառը, ինչի համար է նա լույս աշխարհ եկել, և ինչու ենք մենք նրան ոչնչացնում, ախր նա մեզ ոչինչ չի արել: Դե ճիշտ է, առանց ծառը ոչնչացնելու չէին լինի շատ ու շատ բաներ, հենց ամենահասարակ թուղթը, ու էլ չեմ ասում՝ որքան շատ առարկաներ են ծառից ստանում, բայց դա մեր խղճին չի ազդում, մենք չեն հասկանում, որ նա՝ հենց հասարակ ծառը, որին մենք համարում ենք անշունչ առարկա, և երբեք չենք մտածում, որ շատ ու շատ ծառեր ինչից են իրենք-իրենց շուռ գալից, ճլորում, մահանում և այլևս չեն աճում, դրա ամենամեծ մեղավորը հենց մենք ենք: Ծառը նույնպես մեծանում է, սնվում է, շնչում է, արտաշնչում է, բերք է տալիս, երեխաներ է ունենում, բայց մենք երբեք չի եղել՝ գնանք նրա մոտ և ասենք՝ ծա՛ռ, ես սիրում եմ քեզ, կամ ասենք՝ ծա՛ռ, ներիր ինձ քեզ ոչնչացնելու համար, ներիր որ հիմար եմ և չեմ գիտակցում, որ քո այդ լուռ համեստությունը չարաշահում եմ և քեզ կներեմ, եթե մեկ օր կենդանանաս և սկսես խոսել, քայլել: Այդ ժամանակ մեզ ոչնչացնես, բայց գիտեմ, որ չես անի այդպիսի բան, որովհետև դու մարդ չես, այլ ավելի մաքուր և համբերատար էակ, որը ես չեմ կարող գտնել, թե ով է, ո՞վ ես դու, ծա՛ռ: Մեկ-մեկ մտածում եմ՝ խելագարություն կլինի քեզ հետ խոսելը, բայց ի՞նչ կա, եթե սկսես խոսել ինչ-որ մեկի հետ, բայց ներիր, որ մենք՝ մարդիկս, զարմանում ենք այն բաների վրա, որ մենք պետք է անենք ամեն օր, չէ որ մենք առանց քեզ ոչինչ ենք: Չնայած ես մեր տան բույսի հետ խոսում եմ և նրան կարողանում եմ վստահել ամեն բան, որովհետև գիտեմ, որ երբեք չի պատմի ոչ մեկին և իմ սխալները հասկանում է, և իր լռությամբ ես այնքան բան եմ հասկանում: Բայց այդ ամենը նույնպես անում եմ այն ժամանակ, երբ մենակ եմ, որովհետև վախենում եմ՝ մտածեն, թե խենթ եմ և մոլագար: Ես սիրում եմ քեզ, ծա՛ռ, ների՛ր ինձ, եթե կարող ես, այդքան բանից հետո…

Հեղինակ` Գոհար Արղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Ինձ դուր եկած մարդիկ եզակի թվով մարդիկ են, կարելի է ասել, անգամ այլմոլորակային են, որովհետև շատ փոքր է այդ մարդկանց ցուցակը, անգամ կարելի է մատների վրա հաշվել: Ես կարծում եմ՝ լիարժեք կամ շատ լավը լինելու համար նախ և առաջ պետք է լինել հենց մարդ, սովորական մարդ արարած. հիմա կմտածեք, թե մարդ ենք, էլ ուր դառնանք մարդ, բայց մարդ ասելով՝ ես նկատի ունեմ՝ լինենք ներքուստ մարդ, իսկ թե արտաքուստ ինչ կլինենք, դա չի փոխի ոչինչ: Մարդ լինելը, թող մեզ չթվա, որ շատ հեշտ է, պետք է ուղղակի ապրել ժամանակակից, ուտել, քնել, ուրախանալ և վերջ, դու մարդ ես: Մարդ լինելու համար շատ է պետք աշխատել, իսկ մնացածը ինքնըստինքյան լինող բաներ են և ոչ այդքան կարևոր: Նախ և առաջ ինձ համար մարդը պետք է լինի տարբերվող և իր յուրահատկությունը ցույց տվող, իրեն գնահատող: Չպետք է երբեք քեզ թերագնահատես, պետք է ինքդ քեզ գովես և ուրախացնես, բայց և պետք եղած ժամանակ սանձես և զգոնացնես: Ինձ դուր են գալիս երազող մարդիկ, ովքեր երազում են անիրականը և ամեն գնով հասնում դրան: Դուր են գալիս նաև խենթ մարդիկ, ովքեր գիտեն ուրախանալ, գժություն անել, կյանքը գնահատել և անակնկալներ մատուցել, բայց և պետք եղած ժամանակ հասկանալ կյանքի դժվարությունն և չափի մեջ լինել: Սիրում եմ սիրող մարդուն, որովհետև սիրողը միշտ սիրվում է, իսկ չսիրողը սիրվողի կողմից էլի սիրվում է, պետք է չառանձնացնել մարդկանց, բայց և լինել զգույշ սխալվելուց: Սիրում եմ ընկեր կոչված մարդկանց, ովքեր կարող են ընտրել ընկեր և մինչև կյանքի վերջ լինել ազնիվ և համբերատար, որովհետև ընկեր լինելը խաղուպար չէ, ընկերոջից հեռանալը կլինի նրա և քեզ համար ծանր և անջնջելի բիծ, դրա համար պետք է գիտակցել, կլինե՞ս նրա կողքին, ինչ էլ որ լինի: Ահա այսպիսին պետք է լինի մարդը իմ տեսանանկյունից, չնայած մարդ լինելու համար պետք է շատ-շատ աշխատել, բայց մենք՝ մարդիկս, պետք է աշխատենք լինել մարդ այնքան, որքան կհասցնենք լինել, և ամեն մեկս՝ տարբերվող և յուրահատուկ…

Հեղինակ` Գոհար Արղության