Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Ինձ տրվում է,թե ես ձեռք եմ բերում …

32512be19b9f1b15a6c3bb90f8a489d4.jpg

Ինձ տրվում է, թե ես ձեռք եմ բերում… Ինձ են տալիս այդ աշխարհը որտեղ ես ապրեմ, թե ես եմ ստեղծում, ձեռք բերում իմ աշխարհը: Ինձ տրված աշխարհում ես մթնում եմ, չեմ գտնում իմ տեղը, չեմ գտնում հոգեհարազատ նշույն չկա, ես ինձ օտար եմ զգում, իսկ իմ աշխարհում, որը ես եմ ստեղծել, ձեռք բերել ես ճախրում եմ երկնքում, վառ գույներով ներկում եմ իմ աշխարհը, պայծառ ժպտում եմ, ես ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, ես ինձ խաղաղված և ազատ եմ զգում: Իմ աշխարհում ես նստում եմ և երազում, պայծառ շողշողում, ես ինձ մենակ բայց առույգ եմ զգում, ես կարող եմ անել այն ինչ ես ցանկանում եմ, ինչ խենթություն, ինչ-որ իմ միտքը կուզի ես ինձ ազատված եմ զգում մթնած, փակված աշխարհից, որտեղ մարդկանց վանդակում են փակում և մարդիկ անում են այն ինչ իրենց հրամայում են, իսկ իմ աշխարհում անում են այն ինչ իրենց մտքին փչում է, ինչ խենթություն, խելագառություն ցանկանում են: Եվ սա է իրական կյանքը, սա է կյանքի իրական քաղցրությունը, վայելեք կյանքը այնպես ինչպես դուք եք ցանկանում և այդ ժամանակ դուք կյանքից կստանաք լիարժեք հաճույք…

Հեղինակ` Գոհար Աղության

Рубрика: Без рубрики, Գոհար Արղության

Ես ներկան եմ

CMS_Creative_559332799_Tree_Rings

Ես ներկա եմ… Ներկա եմ, բայց ինձ չեն տեսնում, ես պայքարում եմ, կանչում, գոռում, ասում, բայց ոչ ոք ինձ չի տեսնում: Գոնե զգան, գոնե հասկանան, որ այստեղ եմ, բայց ոչ, նրանք ինձ անտեսում են, ես էլ եմ ուզում, բայց հերթն ինձ չի հասնում: Գնում եմ գնում, բայց չեմ հասնում իմ ներկային, իմ ապագային և մնում եմ անցյալում, թողեք ես էլ գամ, գամ ձեզ հետ նստեմ, ձեզ հետ գործեմ, գոնե մի բառ ասեմ, գոնե լսեք, գոնե հասկացրեք, դե, դե, դե մի բան արեք, ինչ է ինձ անտեսում եք… Բայց ես էլ եմ ձեզ պես հասրակ, ես էլ եմ ձեզ պես, ինձ ընդունեք այնպես ինչպես ես կամ,ես էլ եմ ուզում ունենամ իմ ներկան: Ես ներկա եմ, ներկա և ինձ էլ մի օր կտեսնեն և կապրեմ ապագայում, այլ ոչ թե ապգայից կառչելով:

Հեղինակ` Գոհար Արղության